հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում

Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում

Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Մոտ 7.5 կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։
 
Հընթացս՝ ճանապարհը կկահավորվի. կտեղադրվեն անվտանգության տարրերը։«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն օգոստոսի 30-ին հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք կատարում է «Կապանի ՃՇՇ» ընկերությունը, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ընկերությունը:

Նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։

Ճանապարհի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։ 

  • Կիսվել: