կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այս տարի խաղողի 65 000 տոննա ավելցուկային քանակ կա. Կառավարությունը կսուբսիդավորի խաղող մթերող ընկերություններին

Այս տարի խաղողի 65 000 տոննա ավելցուկային քանակ կա. Կառավարությունը կսուբսիդավորի խաղող մթերող ընկերություններին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների՝ ընթացիկ տարվա խաղողի ավելցուկային քանակն Արմավիրի և Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65 հազար տոննա և նշված քանակությամբ խաղողի մթերման համար ընդունվել են Կառավարության որոշումներ: Որոշմամբ առաջարկվում է պահուստային ֆոնդից Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել՝ 870 մլն դրամ՝ 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ և 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման համար:

Հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով։

  • Կիսվել: