երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նախապես ծրագրված ցուցանիշի նվազում. Ջանջուղազյան

Կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նախապես ծրագրված ցուցանիշի նվազում. Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց, որ կառավարությունը, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նախապես ծրագրված ցուցանիշի նվազում:

«2019 թվականի արդյունքներով հարկերը ՀՆԱ-ի մեջ եղել են 22.6 տոկոս: Երբ հարկման բազան կրճատվում է, դա նույնիսկ նույն վարչարարության որակի պայմաններում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդող գործոն է: Այսինքն՝ ի տարբերություն 2019 թվականի և 2020 թվականի կանխատեսվող 22.6 հարկ-ՀՆԱ հարաբերակցության, կանխատեսում ենք, որ այն կլինի 22.1 տոկոս»,-ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը

Մասնավորապես,  կանխատեսվում է 6 տրլն 485 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի անվանական մեծություն և դրա 22.1 տոկոսը կամ 1 տրլն 433 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

  • Կիսվել: