երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կա՞ն արդյոք անվտանգային մտահոգություններ «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածներում

Կա՞ն արդյոք անվտանգային մտահոգություններ «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածներում

Չի կարելի ասել, որ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի անվտանգության հետ կապված մտահոգություններ չկան, բայց ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` դա ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակի հարց է։
 
«Կարծում եմ` այսօր անվտանգության հարցերն ամբողջ աշխարհում շատ բարձր զգայունություն ունեն, ոչ մի կերպ չի կարելի է ասել, որ անվտանգային հարցեր չկան, բայց միաժամանակ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը հստակ նվիրվածություն ունեն այս ծրագրի իրականացման ուղղությամբ, և Իրանը միշտ էլ միանշանակորեն հայտնել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց նախարարը։
 
Նա նշեց` այսօր աշխարհը բավականին «տաք» վիճակում է, տարբեր կոնֆլիկտներ կան ու հակամարտության սրացումներ։ Ինչ վերաբերում է «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածի անվտանգությանը, Քերոբյանը ճիշտ չի համարում հատուկ առանձնացում անելը։

  • Կիսվել: