շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանն աջակցում է ռեգիոնալ հաղորդակցության ապաշրջափակմանը՝ տարածքային ամբողջականության հիմքով

Իրանն աջակցում է ռեգիոնալ հաղորդակցության ապաշրջափակմանը՝ տարածքային ամբողջականության հիմքով

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մոխտադայիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի, Տաջիկստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների հետ։ 

Այս մասին հաղորդում է իրանակա Tasnim գործակալությունը։

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Մոխտադաին ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագրերի իրականացմանը՝ հիմնված Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա։

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում իր ելույթում Մոխտադային նաև ընդգծել է, որ Իրանը համոզված է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը հնարավոր է փոխադարձ հարգանքի, միջազգային իրավունքի հարգման և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա։ Նա նշել է, որ այս համագործակցության հաստատումը թույլ կտա կայունություն և անվտանգություն հաստատել և կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Մոհթադային նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային նախաձեռնություններին, որոնք կամրապնդեն տարածաշրջանի երկրների հարաբերությունները և կբարձրացնեն վստահությունը։

  • Կիսվել: