շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանական ապրանքների` Հայաստան ներմուծումն աճելու հնարավորություն ունի. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Իրանական ապրանքների` Հայաստան ներմուծումն աճելու հնարավորություն ունի. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանն ասել է.«Իրանական ապրանքների Հայաստան ներմուծումն աճելու հնարավորություն ունի», գրում է parstoday.com-ը:

Հայաստանի Հանրապետության դեսպանի և Իրանի Զանջան նահանգի մասնավոր բաժնի և տնտեսական ոլորտի ակտիվիստների հետ հանդիպումը տեղի է ունեցել Զանջանի առևտրի պալատում, հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:

Արտաշես Թումանյանն ասել է. «Իրան-Հայաստան հարաբերությունները ​​բոլոր ոլորտներում գտնվում են բարձր մակարդակի վրա, բայց ներկայիս հարաբերությունները չեն բավարարում երկու երկրների պահանջները և կարելի է ակտիվացվել չօգտագործված պոտենցիալները և օգտագործել դրանք»:

Նշելով, որ հնարավորություններ կան համագործակցություն իրականացնելու համար և Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր մշակույթ ու պատմություն և հարևաններ են, և կարելի է ընդլայնել այդ համագործակցությունները, Թումանյանը հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ազդեցիկ և առաջադեմ երկիր է տարածաշրջանում և ունի ուժեղ տնտեսություն և լավ ռեսուրսներ ու հնարավորություններ: Հայաստանն ու Իրանը ցամաքային սահմաններ ունեն, և նրանց միջև կան օդային և ցամաքային տրանսպորտային կապեր»:

 

  • Կիսվել: