հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանն արժանացել է Ամին օլ-Զարբ պետական շքանշանի

Իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանն արժանացել է Ամին օլ-Զարբ պետական շքանշանի

Իրանի առևտրի պալատն ամեն տարի Ամին օլ-Զարբ շքանշան է շնորհում երկրի լավագույն գործարարին: Շքանշանն իրենից ներկայացնում է քառաթև թռչուն: Թևերը խորհրդանշում են արդյունաբերության, հանքային, առևտրի և գյուղատնտեսության ոլորտները։

Ժյուրին կազմված է վերոնշյալ ոլորտների տնտեսագետներից: Այս տարի շքանշանը շնորհվել է տղամարդկանց հագուստ արտադրող «Հակոբյան» բրենդի հիմնադիր Սմբատ Հակոբյանին, գրում է ParsToday-ը։

«Հակոբյան» բրենդը հիմնադրվել է ավելի քան 50 տարի առաջ՝ իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանի կողմից:  Ընկերությունը զբաղվում է տղամարդկանց հագուստի արտադրությամբ ու վաճառքով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում և ընկերությունն ունի խանութների մեծ ցանց:

Սմբատ Հակոբյանը երիտասարդ տարիքում բացել է փոքրիկ կարի արհեստանոց,  որը հետագայում ընդլայնվել է և այսօր «Հակոբյան» ապրանքանիշը տղամարդկանց հագուստի ամենահայտնի ապրանքանիշն է Իրանում:

Հատկանշական է, որ «Հակոբյան» ապրանքանիշը կարել է 2018թ ֆուտբոլի համաշխարհային առաջնությունում Իրանի հավաքականի մարզահագուստը:

  • Կիսվել: