շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊԵԿ նախագահը պարզաբանում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ուղարկված օգնությունն ինչու է մինչ օրս գտնվում մաքսակետերում

ՊԵԿ նախագահը պարզաբանում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ուղարկված օգնությունն ինչու է մինչ օրս գտնվում մաքսակետերում

2020 թվականի պատերազմի օրերին ուղարկված օգնությունը դեռևս մաքսակետերում է, տարբեր ահազանգեր են ստացվում սփյուռքից այս մասին: ՊԵԿ նախագգահ Ռուստամ Բադասյանը անդրադառնալով լրագրողների այս  հարցին, տեղեկացրեց, որ նամակներ են ուղարկվել գործընկեր գերատեսչություններին, որպեսզի այն ապրանքները, որոնք իրենց անունով են հասցեագրված եղել՝ մաքսազերծման պրոցեսը ավարտեն.

«Գույքագրել ենք բոլոր ապրանքները, որոնք այս պահին մաքսային հսկողության գոտում են և ներկայացրել ենք նրանց, որպեսզի այդ հարցը շուտափույթ ավարտին հասցվեն»,-ասաց Բադասյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ պատերազմից բավական ժամանակ է անցել, բայց խնդրի լուծումը ձգվում է, Բադասյանը պատասխանեց, որ տարընկալումներ են եղել.

«Օրինակ տարընկալում է եղել՝ ԱԻՆ-ը պետք է ստանա ապրանքը, թե՞  Առողջապահության նախարարությունը, որոշակի գրագրություն է եղել: Հիմա մենք ևս մեկ անգամ ամփոփել ենք, ներկայացրել ենք: Այդ խնդիրը կառավարության անմիջական հսկողության տակ է ու կարծում եմ կլուծվի»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: