շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչո՞ւ ազնիվ չեք մեր և հանրության հետ, ինչո՞ւ իրականությունը չեք ասում. Գորգիսյանը՝ Պապիկյանին

Ինչո՞ւ ազնիվ չեք մեր և հանրության հետ, ինչո՞ւ իրականությունը չեք ասում. Գորգիսյանը՝ Պապիկյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացել է պատասախան, որ պետական բյուջեի համար նախատեսված ծրագրերից մոտ 14 տոկոսի համար է հայտարարվում մրցույթ, իսկ 4 տոկոսի մրցույթը չեղարկվել է: Այս մասին նա ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին:

Նա հարցրեց . «Ինչո՞ւ ազնիվ չեք մեր և հանրության հետ, ինչո՞ւ իրականությունը չեք ասում, որ միասին լուծումներ գտնենք»:

Պապիկյանը պատասխանեց, որ կան շինարարություններ, որոնք փոխանցիկ շինարարական օբյեկտներ են, ինչը նշանակում է, որ աշխատանքները մեկնարկել են 2019-ին և 2020-ին շարունակվել, ինչը նորմալ գործընթաց է և թաքցնելու բան չկա:

Նախարարը, մասնավորապես, ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, դուք ուզում եք Հայաստանում շինարարություն լինի՞, թե՞ չլինի: Եթե ուզում եք շինարարության տեսնենք, կարող ենք յուրաքանչյուր համայնքում  տեսնենք: Եթե գնման  գործընթացին ծանոթ եք, պետք է իմանաք, որ կա պայմանով մրցույթ:

Դա նշանակում է, որ մրցույթից հետո լինում է բանակցային փուլ, որից հետո ֆինանսական միջոցներ են տրամադրվում, որը կառավարության որոշումով և թափանցիկ է լինում: Ո՞վ է ասել, որ շինարարական աշխատանքները մայիս մեկից սկսում ենք: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել և կլուծենք»:

  • Կիսվել: