երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իջեւանում խմորեղենի արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Իջեւանում խմորեղենի արտադրամասը կվերսկսի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Տավուշի մարզ, քաղաք Իջեւան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Որոշման համար հիմք է ծառայել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ներկայացրած արձանագրությունը, համաձայն որի՝ իրականացված կրկնակի ստուգման արդյունքում նշված կազմակերպությունում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են:

  • Կիսվել: