երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իջեւանում մեկնարկել է Բերդի համայնքապետի գործով դատական նիստը (ուղիղ)

Իջեւանում մեկնարկել է Բերդի համայնքապետի գործով դատական նիստը (ուղիղ)

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 20-ին, մեկնարկել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական առաջին նիստը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10–ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: