երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԻԻՀ ոսկու արտադրողների և արտահանողների միության նախագահը հայտնել է այդ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին

ԻԻՀ ոսկու արտադրողների և արտահանողների միության նախագահը հայտնել է այդ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին

Իրանի ոսկու,արծաթի և թանկարժեք քարերի արտադրողների և արտահանողների միության նախագահը հայտնել է ոսկու արտադրության ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցության մասին: Նա նշել է, որ Հայաստանն իրանցի արտադրողներին առաջարկել է ներգրավվել երկրի ազատ գոտիներում՝ ոսկու արդյունահանման գործում, և հայտարարել , որ կարող է ադամանդ մշակելու գործարան հիմնել Իրանում, գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Հոջաթ Շաֆային այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.«Այս կապակցությամբ առաջիկայում մի պատվիրակություն կգործուղվի Հայաստան՝ համատեղ նիստ անցկացնելու համար:

Հաշվի առնելով ԵԱՏՄ շուկա առանց հարկերի արտահանման հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ համաձայնությունը նույնպես կարող է դրական զարգացում լինել։

Իրանի ոսկու,արծաթի և թանկարժեք քարերի արտադրողների և արտահանողների միության նախագահը հավելել է.«Պատժամիջոցները արգելափակել են ոսկու արտահանումը, քանի որ Իրանից առգրավվում է յուրաքանչյուր բեռ, սակայն, բացի այդ, ծանր օրենքները խոչընդոտել են արտահանումը»։

 

  • Կիսվել: