երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հուսով ենք, որ այս տարի ՀՀ և ՉԺՀ միջև ապրանքաշրջանառությունը կգերազանցի 2 միլիարդ դոլարը. Խոջոյան

Հուսով ենք, որ այս տարի ՀՀ և ՉԺՀ միջև ապրանքաշրջանառությունը կգերազանցի 2 միլիարդ դոլարը. Խոջոյան

Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է մեր ընկերությունների համար ոչ միայն ներկայացնելու իրենց գործունեության տարիների հաջողությունները, այլև ծանոթանալու չինական շուկային։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, որը մասնակցել է Շանհայում Չինաստանի վեցերորդ միջազգային ներմուծման EXPO ցուցահանդեսի  բացմանը։

«Անշուշտ, չինական շուկան ունի իր առանձնահատկությունները. չինական շուկայի կարևոր հատկանիշը որակն է։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում ներկրվող ապրանքների որակին»,- նշել է Խոջոյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ EXPO-ում ներկայացված է 23 հայկական ընկերություն, որոնք Պեկին են եկել ՀՀ կառավարության աջակցությամբ։

Ինչ վերաբերում է հայ-չինական տնտեսական համագործակցությանը, ապա, ըստ Խոջոյանի, անցյալ տարի երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,7 մլրդ դոլար, իսկ այս տարի հունվարից օգոստոս ժամանակահատվածում՝ 1,4-1,5 մլրդ դոլար։ «Հույս ունենք, որ ապրանքաշրջանառությունը այս տարի կգերազանցի 2 մլրդ դոլարը։ Մենք մեծ ներուժ ենք տեսնում չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացվածությունը մեծացնելու համար»։

  • Կիսվել: