կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հուսով եմ` ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024–ին». Փաշինյան

«Հուսով եմ` ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024–ին». Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024 թ.–ին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
 
«Ես վտահ եմ, որ մենք իրականացնելու ենք այդ նախագիծը, որովհետև մենք ունենք տարածք, ունենք արդեն իսկ իրականացվող ճարտարապետական աշխատանքներ»,– ասաց նա։
 
Վարչապետը վստահեցրեց, որ գլխավոր հատակագիծն ունենալուց հետո կսկսվի ենթակառուցվածքների հասանելիության, այնուհետև կոնկրետ շենքերի նախագծման և շինարարության աշխատանքը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը:
Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:

  • Կիսվել: