ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայությունների համար

Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայությունների համար

Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է տուրիզմը բացելու հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, գրում է վրացական «Առաջին ալիքը»։

Նրա խոսքով հուլիսի 1-ից էլ Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին:

«Մենք դա կանենք, ինչպես հարևան երկրների հետ ցամաքային սահմաններում ապահով միջանցքներ ստեղծելով, այնպես էլ նաև անվտանգ միջանցքների ստեղծման հնարավորություն՝ երկկողմ բանակցությունների առումով ՝ մեզ համար զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրներից: Այս բանակցություններն արդեն սկսվել են», - ասել է վարչապետը:

  • Կիսվել: