չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Պետական պարտքը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրամային արտահայտությամբ նվազել է 3.5 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ գրեթե անփոփոխ է մնացել, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սա պայմանավորված է փոխարժեքի փոփոխություններով, բայց նաև այն պատճառով է, որ ունենալով ավելորդային բյուջե, մենք մի փոքր հետ ենք թողել պարտքի ներգրավման մեր պլանը»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 116 մլրդ դրամ.

«Դեկտեմբերի 31-ի՝  5 տրիլիոն 303 մլրդ դրամի համեմատությամբ այն նվազել է։ Պետական պարտքն ԱՄՆ դոլարով արտահայտված կազմում է 13 մլրդ 900 մլն դոլար»,-ասաց նախարարը։

  • Կիսվել: