երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում:

Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում:

Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում: Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ:

Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: