ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանում քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը

Իրանում քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ 

Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։

Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև  Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։

  • Կիսվել: