ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հնարավոր է ոսկու գնի բարձրացում

Հնարավոր է ոսկու գնի բարձրացում

Ոսկու գները մյուս տարի կարող են բարձրանալ մոտ 30 տոկոսով. մեկ ունցիան կարող է հասնել 2000 դոլարի, ասել է Independent Strategy-ի նախագահ Դեւիդ Ռոշը, տեղեկացնում է CNBC-ը:

Նշենք, որ սփոթային ոսկու գինը ներկայումս կազմում է մեկ ունցիան մոտ 1500 դոլար։

«Իմ ներքին զգացողությունն ասում է այն մասին, որ կենտրոնական բանկերի վարկաբեկման հետ կապված՝ մարդիկ այլընտրանքային արժույթ կորոնեն: Ոսկին լավ այլընտրանքային արժույթ է, որովհետեւ այն անվտանգ է, եւ որովհետեւ այն ունենալը ոչինչ չարժե դեպոզիտներով բացասական տոկոսադրույքների վճարման համեմատ»,- ասել է Ռոշը։

Նա եկել է այն եզրակացության, որ մինչև տարեվերջ ոսկու գները հավանաբար կհասնեն 1600 դոլարի, իսկ հաջորդ տարի կավելանան՝ հասնելով 2000-ի:

  • Կիսվել: