ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

ՀԿԵ-ին ցուցում է տրվել վագոններում պահպանել սոցիալական հեռավորությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Հարավկովկասյան երկաթուղուն ցուցում է տրվել պահպանել վագոններում ուղևորների միջև սոցիալական հեռավորությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագոններում ուղևորների միջև պահպանվի մեկ մետր և ավելի հեռավորություն: Վերահսկողություն է իրականացվում թե՛ նախարարության, թե՛ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների, թե՛ տեսչական մարմնի կողմից: Ես այսօր էլ եմ ցուցումներ տվել ՀԿԵ-ին, որպեսզի այդ ռեժիմը պահպանեն՝ մինչև նոր ցուցումներ ստանալը»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

  • Կիսվել: