կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը Թբիլիսիում քննարկել է ՀՀ-ի ու Վրաստանի երկաթուղիների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը Թբիլիսիում քննարկել է ՀՀ-ի ու Վրաստանի երկաթուղիների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությունը օրերս այցելել է Թբիլիսի , որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ՝ գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են երկու երկրների երկաթուղիների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, ամփոփվել են 2023 թվականի համատեղ աշխատանքի արդյունքները, քննարկվել են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի կազմակերպման, 2024 թվականի ամառային սեզոնին սակագնային քաղաքականության բարելավման և ուղևորափոխադրումների կազմակերպման հարցեր։

Քննարկվել է ողևորատար գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն 2» նոր համակարգի գործարկման հարցը:

 

  • Կիսվել: