երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հին աշխարհը քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով. Փաշինյան

Հին աշխարհը քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով. Փաշինյան

Կառավարությունը, սովորաբար ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների էմոցիոնալ ճնշումների, և մենք կարող ենք դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել:

«Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ կա ձևավորված, որը Կառավարության տնտեսական բլոկն է, ԱԺ պատգամավորներ կան ներգրավված և մատը պահելու են տնտեսության զրակերակի վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ բացի նախատեսված ծրագրերից, նաև համակարգային կամ համակարգաստեղծ ընկերությունների հետ հասցեական աշխատանք պետք է տանեն:

Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ բոլոր գրոծողությունների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, այլ տնտեսության մրցունակությունը պետք է բարձրացնեն, որևէ ծրագիր, որը դա չի անելու, իրենց համար հետաքրքիր չպետք է լինի:

«Ես ամեն օր նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ: Կառավարությունը էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ոլորտներ կան, որոնք մեկ ամսվա ընթացքում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել և եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքեր գրավելու առումով, նրանց ևս պետք է աջակցել։

  • Կիսվել: