հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հիմնանորոգվում է Կապանի տարածաշրջանում գտնվող Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Կապանի տարածաշրջանում գտնվող Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ13+100)։ Ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա ծառ և ճանապարհը-ի նկարն է
 
«Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։
 
Հնարավոր է սա ճանապարհ-ի նկարն է
 
Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
 
Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
 
Հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Նշենք, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: