կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ։

Ծրագրով առաջարկվում են հետևյալ պայմանները.

յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․

յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․

տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով․

վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է․

ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։

Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին։

  • Կիսվել: