կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեից և ԵՏՀ հանձնաժողովից։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

«Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 12 որոշում, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի նշագրմանը, ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծմանը, մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին, փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև խորհրդի 2024 թվականի աշխատանքային ծրագիրը։

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության համար ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են  «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների համագործակցության զարգացման համար» կրծքանշաններով:

 Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Ուզբեկստանի Հանրապետությունում»,- նշված է հաղորդագրությունում: 

  • Կիսվել: