երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ն ստացել է ՌԴ-ի համաձայնությունը՝ երկարեցնելու ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետը

ՀՀ-ն ստացել է ՌԴ-ի համաձայնությունը՝ երկարեցնելու ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետը

ՀՀ-ն ստացել է ՌԴ-ի ֆինանսների նախարարության համաձայնությունը՝ երկարեցնելու 270 մլն դոլար վարկի օգտագործման ժամկետը Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար։ Այս մասին այսօր Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի տարածքային ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշել է.. «2019 թվականին քննարկվել է ժամկետի երկարացման հարցը։ Ձեռք է բերվել երկկողմանի համաձայնություն»։ Ըստ նախարարի՝ այդ հարցը կքննարկվի ՀՀկառավարության հաջորդ նիստում։ «Պետք է լուծել ընդամենը որոշ իրավաբանական հարցեր։ Քանի որ հարցը կապված է անվտանգության հետ, ավելորդ հապճեպությունը որեւէ փուլում կարող է վնասել»,-ասել է նա:

Նշենք, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել են Հայկական ատոմակայան եւ ծանոթացել 2019-ին երկրորդ էներգաբլոկի րդիականացման աշխատանքներին։

Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարեցման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ մինչեւ 10 տարի կայանի աշխատանքի երկարեցման, ինչպես նաեւ անվտանգության ու արդյունավետության բարձրացման հետ։ Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին այդ նպատակի համար տրամադրել է պետական արտահանական վարկ՝ 270 մլն դոլարի չափով, եւ դրամաշնորհ՝ 30 մլն դոլարի չափով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: