երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ–ն միացավ ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգին

ՀՀ–ն միացավ ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգին

ՀՀ–ն միացավ ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգին։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2023 թ. ապրիլի 21-ին:
 
«Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
 
Կիրառվելու է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգ։ Ըստ այդմ` կմիասնականացվեն անդամ պետությունների մոտեցումները, կդյուրացվի 3-րդ երկրների շուկաներ մուտքը` ստեղծելով միասնական մեխանիզմներ անդամ պետությունների արտահանողների համար և այլն։
 

  • Կիսվել: