երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ն ակնկալում է Գերմանիայի հետ առևտրաշրջանառության ծավալի նոր նշաձողեր սահմանել. Միրզոյան

ՀՀ-ն ակնկալում է Գերմանիայի հետ առևտրաշրջանառության ծավալի նոր նշաձողեր սահմանել. Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Գերմանիայի Դաշնության գործարար շրջանակների հետ ակտիվ փոխգործակցության համատեքստում առևտրաշրջանառության ծավալների նոր նշաձողեր սահմանել։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգոծնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ Գերմանիան Եվրոպական Միությունում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է։
 
«Մենք ակնկալում ենք, որ 2 երկրի գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր ու ավելի հավակնոտ նշաձողեր։ Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի գործունեությունը Հայաստանում։ Արժևորում և գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030 բարեփոխումների ռազմավարության» շրջանակներում` միտված բարելավելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը»,– ասաց Միրզոյանը։
 

  • Կիսվել: