հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ Կենտրոնական բանկը ունի բավարար ռեսուրսներ փոխարժեքի տատանումները վերահսկողության տակ պահելու համար․ պատգամավոր

ՀՀ Կենտրոնական բանկը ունի բավարար ռեսուրսներ փոխարժեքի տատանումները վերահսկողության տակ պահելու համար․ պատգամավոր

ՀՀ Կենտրոնական բանկը ունի բավարար ռեսուրսներ փոխարժեքի տատանումները վերահսկողության տակ պահելու համար, ՀՀ միջազգային պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են (պարզ ասած՝ լիքը արտարժույթ կա)։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային Ժողովի տնտեսական հանձնաշողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անրադառնալով կորոնավիրուսի տարածման հետևանքով հնարավոր տնտեսական վտանգներին։

«ԿԲ-ում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ, որոնք կարողացան հաղթահարել 2014-ի դեկտեմբերի շոկը, և որոնք կարողացան այնպես անել, որ հեղափոխության արդյունքում փոխարժեքային ցնցումներ չեղան։ Ի դեպ, այսօր փոխարժեքը կայունացել է՝ առանց ԿԲ-ի կողմից ինտերվենցիայի (առանց դոլար վաճառելու): Իսկ դա շատ ուրախալի փաստ է, ինչը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները սթափ են դատում ու խուճապի չեն մատնվում»,- գրել է նա։

  • Կիսվել: