հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ի 20 հազար հա հողում մշակության պայմանագրի նախապատրաստումն ավարտվել է. Իրանի  Գյուղատնտեսական ջիհադի կազմակերպության ղեկավար

ՀՀ-ի 20 հազար հա հողում մշակության պայմանագրի նախապատրաստումն ավարտվել է. Իրանի Գյուղատնտեսական ջիհադի կազմակերպության ղեկավար

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Գյուղատնտեսական ջիհադի կազմակերպության ղեկավարն ասել է.«Հայաստանի 20 հազար հեկտար հողերում մշակության պայմանագրի նախապատրաստումն ավարտվել է, և շուտով այդ հարցի շուրջ փոխըմբռնման հուշագիրը կվերածվի պայմանագրի», գրում է parstoday.com-ը:

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարևանների հետ տնտեսական համատեղ կարողությունների օգտագործման 13-րդ կառավարության քաղաքականությանը՝ Աքբար Ֆաթհին կարևորել է այն:

Իրանն ու Հայաստանը մշտապես ընդլայնել են տնտեսական հարաբերությունները, հատկապես 13-րդ կառավարության ձևավորումից հետո:

 

  • Կիսվել: