կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի ֆինանսների նախարարությունը շուկայից հետ է գնել 2025թ.-ին մարվելիք եվրոբոնդերի մի մասը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը շուկայից հետ է գնել 2025թ.-ին մարվելիք եվրոբոնդերի մի մասը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը շուկայից հետ է գնել 2025 թվականին մարվելիք եվրոբոնդերի մի մասը:

 ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Պետական բյուջեն արտաքին աղբյուրներից կֆինանսավորենք 154 մլրդ դրամ, որից 131 մլրդ դրամը կլինեն վարկային միջոցներ, իսկ 22.5  մլրդը՝ դրամաշնորհային միջոցներ»,-ասաց նախարարը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ միջազգային գործընկերների հետ քննարկումներ են ընթանում, և հավանական է, որ դրամաշնորհային գումարներն ավելանան:

Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարն ասաց. «Շաբաթներ առաջ Ֆինանսների նախարարությունը շուկայից հետ է գտնել 2025 թվականին մարվելիք եվրոբոնդերի մի մասը, որն իր արժեքով կազմում է մոտավորապես 180 մլն դոլար: Սրա նպատակը 2025 թվականին վերաֆինանսավորման ռիսկի մեղմացումն է: Մենք ունենք 500 միլիոն դոլարի մարվող պարտատոմս՝ մի գործարքով: Եվ սա պարունակում է բավականին մեծ վերաֆինանսավորման ռիսկ, դրա համար ավելորդ շոկի չենթարկելու, մեր վրա ավելորդ ռիսկեր չվերցնելու համար որոշում ենք կայացրել մեր ունեցած միջոցներով այս գումարի մի մասը աստիճանաբար փակել ու խուսափել այդ ռիսկից: Դրա հետևանքով մեր դրամային պարտքի կշիռն էլ ավելի է բարձրացել: Եվ պլանավորում ենք, որ 2024 թվականին դրամային պարտքը կլինի մոտ 44 տոկոսի շրջանակում, 55 տոկոսը կլինի արտաքին պարտքը»:

  • Կիսվել: