երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործարար համայնքի հետ անցկացվել է իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործարար համայնքի հետ անցկացվել է իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 16-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում գործարար համայնքի հետ անցկացվել է իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մարկո Դյուերքոփը, ինչպես նաև Հայաստանի գործարար միջավայրի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են պետական գնումներին, առևտրում՝ ֆինանսական ծառայություններին, ԵՄ պատժամիջոցներին, ինչպես նաև ՀՀ-ից ԵՄ արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջներին և սահմանված ընթացակարգերին առնչվող հարցեր։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների իրականացմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: