երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Նրան Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի  պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին:  Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը:

  • Կիսվել: