հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան

ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան

Պիտի մեր հանրության և  խորհրադարանի աջակցությունն ակնկալեմ կարևորագույն մի բարեփոխման նկատմամբ, որը կառավարությունն առաջիկայում պատրաստվում է  ուղարկել  ԱԺ. Խոսքը Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչի մասին է  այս համակարգը. Հայաստանի բոլոր քաղաքացիներն, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Ընդ որում, պետք չէ այս ձևակերպումից վախենալ, առնվազն սկզբնական շրջանում գործի  90 տոկոսն անելու է  ՊԵԿ-ը, քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, ինքը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է գրված, եթե սխալ բան կա, ուղղի, բարձրաձայնի դա ուղղելու մասին»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի  հունվարի 1-ից:

Փաշինյանը նաև նշեց, որ  համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ  պարտավորություն արտագնա աշխատող մեր հայրենակիցների համար չի առաջացնի։

  • Կիսվել: