շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն, որոնք 59 մլրդ դրամ հարկ են վճարել (ինֆոգրաֆիկա)

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն, որոնք 59 մլրդ դրամ հարկ են վճարել (ինֆոգրաֆիկա)

2023-ի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն, այս մասին տեղեկացնում է Modex-ը։

Հազար խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները 2023-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջեի համար ապահովել են 59 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4.2%-ը։

Նշված 69 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 8.4 մլրդ դրամի շահութահարկ, որի 20%-ը կամ 1.6 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։

396706756_1094155118695046_8519448003966487910_n.jpg (233 KB)

  • Կիսվել: