ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայփոստը համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի փոստի հետ

Հայփոստը համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի փոստի հետ

 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2023 թ. ապրիլի 7-ին Հայփոստը համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի փոստի հետ:

Ինչպես  տեղեկանում ենք ՀայՓոստ ընկերության տարածած հաղորդագրությունից, հուշագրով նախատեսվում է համագործակցության նոր ձևաչափեր մշակել և կյանքի կոչել նոր ծրագրեր.

1․  Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքումների պայմանների բարելավում,

 

2. Երկու երկրների միջև սահմանային ծախսերի իջեցում, որը կհանգեցնի հաճախորդներին մատուցվող փոստային ծառայությունների սակագների երկկողմանի նվազեցման,

 

3․ Երկու երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացում,

4․ Համատեղ ծրագրերի իրականացում ոչ փոստային լոգիստիկ ծառայությունների ուղղությամբ:

 

Հուշագրի շրջանակներում Հայփոստը հնարավորություն կունենա ոչ միայն բարելավել Վրաստանի Հանրապետության հետ փոստափոխանակման գործընթացը, այլ նոր ծրագրեր իրականացնել Վրաստանի փոստի հետ, ինչը թույլ կտա ներկայանալ հաճախորդներին նոր, մատչելի և որակյալ ծառայություններով։

Հայփոստը և Վրաստանի փոստը նախատեսում են անցկացնել կանոնավոր հանդիպումներ:

  • Կիսվել: