ԱԺ իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը ընտրվել է «ՀայՓոստի» Գլխավոր գործադիր տնօրեն
2024 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչված Շուշան Ալեքսանյանին՝ մաղթելով նրան բարի երթ, հայտնում են ՀայՓոստից:
Շուշան Ալեքսանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց և նշեց. «Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենալու նոր պարտականություններին: Վստահ եմ, որ թիմային աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու»։