շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական շուկա՝ հատուկ հնարավորություն իրանական փոքր ձեռնարկությունների համար. ԻԻՀ արդյունաբերության փոխնախարար

Հայկական շուկա՝ հատուկ հնարավորություն իրանական փոքր ձեռնարկությունների համար. ԻԻՀ արդյունաբերության փոխնախարար

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարը հայտարարել է. <Հայկական շուկան հատուկ հնարավորություն է իրանական փոքր և միջին ձեռնարկությունների համար, հատկապես սննդամթերքի, կենցաղային տեխնիկայի և չարազեղենի ոլորտում>, գրում է parstoday.com-ը:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլյանը ուրբաթ օրն IRNA-ին տված հարցազրույցում ասել է.«Պետք է պայմաններ ստեղծվեն իրանական ընկերությունների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների հայաստանյան շուկայում ներկայության համար»:

Ռասուլյանը հավելել է. «Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, որը կարող է համարվել իրանական ապրանքների տարանցիկ ուղի դեպի Ռուսաստան և նույնիսկ պատժամիջոցների պատճառով դեպի եվրոպական երկրներ»:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարը, կարևորելով այս հնարավորությունն օգտագործելու անհրաժեշտությունը, ասաց. «Այս երթուղուց մենք կարող ենք արտահանել ապրանքներ, մատակարարել տեխնոլոգիաներ, ինչպես նաև մեքենաներ և տեխնիկական և ինժեներական ծառայություններ»:

Ռասուլյանը նշել է նաև, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրանի արտադրական և արդյունաբերական կարողությունների առաջին ցուցահանդեսն անցկացվեց Երևանում, որն ուղեկցվեց իրանական ընկերությունների մեծ ներկայությամբ: Նա հավելել է. «Հայաստանի արդյունաբերությունը խիստ կարիք ունի մեր երկրի արդյունաբերության և կարող ենք այս ճանապարհով լավ օգուտներ ապահովել երկրի համար»:

 

  • Կիսվել: