ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայկական մի քանի բանկեր դադարեցրել են Unistream վճարային համակարգի սպասարկումը

Հայկական մի քանի բանկեր դադարեցրել են Unistream վճարային համակարգի սպասարկումը

Հայկական որոշ բանկեր, այդ թվում՝ Արդշինբանկը, դադարեցրել են Unistream վճարային համակարգի հետ աշխատանքը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ըստ վերջինիս՝ «Արդշինբանկը» դադարեցնում է «Unistream» համակարգի միջոցով դրամական փոխանցումներ կատարելը։ «Կոնվերսբանկ» նույնպես դադարեցրել է աշխատանքը։ «Evocabank»-ը և «Հայէկոնոմբանկը» շարունակում են համագործակցությունը ռուսական վճարային համակարգի հետ կրճատված տարբերակով. փոխանցումները կարող են իրականացվել միայն ռուբլով և դրամով։ Հայկական մյուս բանկերը դեռ սահմանափակումներ չեն մտցրել։

Հուլիսի 20-ին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական ևս հինգ վարկային հաստատությունների նկատմամբ՝ ցուցակում ընդգրկված են Tinkoff, Loco-Bank, Sant Petersburg Social Commercial Bank, Solidarity և Unistream: 

Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ-ից դեռևս մեկնաբանություն չի հնչել։

  • Կիսվել: