հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում

Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում

«Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում, այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ բեռնատարները ևս հնարավորություն ունենան տեղաշարժվելու»։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

«30-ից ավելի բեռնատարներ այս պահին արդեն Ռուսաստանում են»,–հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ԱԺ–ում հայտարարել էր, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:

  • Կիսվել: