ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ն ու Վրաստանը վաղվանից 10 օրով կկասեցնեն երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

ՀՀ-ն ու Վրաստանը վաղվանից 10 օրով կկասեցնեն երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

  • Կիսվել: