երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանը պետք է պաշտպանի իր տեքստիլ արտադրանքը Թուրքիայից

Հայաստանը պետք է պաշտպանի իր տեքստիլ արտադրանքը Թուրքիայից

Հայաստանը սահմանը բացման դեպքում պետք է պաշտպանի իր տեքստիլ արտադրանքը Թուրքիայից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը, ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աշոտ Թավադյանը: 

Նրա խոսքով՝ 2021 թվականին տրիկոտաժի եւ տեքստիլ արտադրանքի արտահանումն աճել է 22.8 տոկոսով՝ կազմելով ընդհանուր արտահանման 5.9 տոկոսը։

«Այս ցուցանիշը պայմանավորված է նաեւ այն սահմանափակումներով, որոնք Հայաստանում կիրառվեցին Թուրքիայից ներկրման համար։ Այստեղ կառավարությունն, իհարկե, խնդիրներ ունի։ Անկարայի հետ հարաբերություններ, իհարկե, պետք է հաստատել։ Սակայն Թուրքիայից պատրաստի արտադրանքի ներկրման հարցում պետք է զգոնություն ցուցաբերել։ Պետք է այն սահմանափակել մաքսատուրքերով, ինչպես նաեւ՝ համապատասխան ֆիտոսանիտարական հսկողությամբ»,- պարզաբանեց Թավադյանը։

  • Կիսվել: