հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ

Հայաստանը ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ

Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ, մյուս բոլոր սահմաններով ապրանքների ներկրման սահմանափակում չկա: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված  ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի»,-ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց` մյուս բոլոր սահմաններով Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր:

  • Կիսվել: