շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի ExpoElectronica ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի ExpoElectronica ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2021թ. ապրիլի 13-ից 15֊ը կայանալիք "ExpoElectronica" 23-րդ ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսի մասին, որում հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան ՛՛ARMENIA՛՛ միասնական տաղավարի ներքո:

 Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
 
«ExpoElectronica-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը:
 
Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://ru.surveymonkey.com/r/expo_electronica:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ հեռ․ 010 590160, 010 590162: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 18.02.2021 թ.»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: