ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը մի քանի անգամ կավելացնի էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ

Հայաստանը մի քանի անգամ կավելացնի էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից  հայտնում են, որ Լազար Կոմյանեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել կազմակերպության կարևորությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածների ոլորտում՝ 2022-ը համարելով կարևոր տարի դրված նպատակներին հասնելու համար:

Հակոբ Վարդանյանը, շնորհավորելով Լազար Կոմյանեսկուին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հետագա հաջողություններ և արդյունավետ աշխատանք ի նպաստ կազմակերպության և անդամ երկրների:

Նախարարի տեղակալը խոսել է նաև էներգետիկ ոլորտում հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ արդյունավետ համագործակցության մասին․ նախատեսվում է մոտակա տարիներն խորապես զարգացնել համագործակցությունը և մի քանի անգամ ավելացնել ծավալները:

Որպես ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի երկիր՝ Հայաստանը փորձում է խթանել անդամ պետությունների միջև համագործակցությունը ՍԾՏՀ-ի դրույթների իրականացման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

  • Կիսվել: