չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 14,5%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 14,5%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 14,5%-ով։ Այս մասին հրապարակված է Ազգային վիճակագրական կոմիտեի ամփոփագրում։
 
Ինչպես նախորդ ամիսներին՝ շարունակվում է առևտրի շրջանառության և ծառայությունների ծավալի բարձր աճը (2021 թվականի նույն ամիսների համեմատ համապատասխանաբար 15,5% և 27,9%,), ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ռելոկանտներ հոսքով։
 
Շինարարության ծավալն աճել է 14,4%-ով, քանի որ կառուցապատողները շտապել են նոր շինարարական ծրագրեր սկսել, իսկ այժմ շարունակում են դրանք կառուցել։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16,8%-ով։ Պատճառների թվում են նոր բաժանորդների ի հայտ գալը (տասնյակ հազարավոր ռելոկանտների տեսքով), ինչպես նաև ArmPower նոր խոշոր ՋԷԿ-ի շահագործման հանձնելը և նոր արևային կայանների շարունակական շինարարությունը։
Միջին աշխատավարձը (2021թ. հոկտեմբերի համեմատ) աճել է 18.6%-ով՝ կազմելով 236,9 հազար դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ $600)։
 
Պահպանվում է արտահանման և ներմուծման զգալի աճը (հիմնականում հետճգնաժամային վերականգնման շնորհիվ)։ Արտահանումն աճել է 71,2%-ով և հասել 4 մլրդ 130 մլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 63,5%-ով՝ հասնելով 6 մլրդ 755 մլն դոլարի։
 
Ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերությունն աճում է հիմնականում ոչ թե հանքերի, այլ սննդի արդյունաբերության (12.4%) և շինարարության ոլորտում ակտիվության հաշվին։ Արդյունքում աճել է ցեմենտի և այլ շինանյութերի, այդ թվում՝ ամրանների արտադրության ծավալը։
Արդյունքում, հունվարի համեմատ, աշխատանք փնտրողների թիվը մոտ 86000-ից հասել է 74000-ի։

  • Կիսվել: