կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագիրը մոտ ժամանակներում կստորագրվի. Լավրով

Հայաստանում կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագիրը մոտ ժամանակներում կստորագրվի. Լավրով

Հայաստանը ՌԴ-ի ստրատեգիական գործընկերն է: Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ երկկողմ բավարարված են առևտրատնեսական համագործակցությամբ, որի զարգացմանը նպաստում է ԵԱՏՄ անդամ երկիր լինելը:

Սերգեյ Լավրովը նշեց, որ նախորդ տարի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 11 տոկոսով. «Աճի դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է»:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ավարտել են Հայաստանում կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները:

Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրման հարցը քննարկվել է առողջապահության նախարարությունների կողմից։ «Այսօր մենք ընդգծեցինք, որ հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են և այժմ փաստաթուղթն անցնում է միջգերատեսչական համաձայնեցում։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակում այն կստորագրվի»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ կենսաբանական անվտանգությունը Հայաստանի համար շատ կարևոր է և հարցը վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցությանը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: