երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքները զգալի տեղ են զբաղեցնում

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքները զգալի տեղ են զբաղեցնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խորացման հարցում:

Քննարկվել են փոխճանաչելիության բարձրացման, դեղագործության, բժշկական կրթության և բժշկական տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքներն ու պարագաները զգալի տեղ են զբաղեցնում:

Շուտով կլինի նաև դեղագործական ցուցահանդես Հայաստանում, որը երկու կողմի համար էլ նոր հնարավորություններ կստեղծի:

  • Կիսվել: