կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. ՀՀ վարչապետ

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. ՀՀ վարչապետ

Ես հաստատում եմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, որովհետև եթե լիներ, էդ բացահայտումները չէին լինի։

Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործին, որի շրջանակում կալանավորվել է Առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչը նշանակում է, որ կոռուպցիան շատացել է, բայց, ցավոք, 2019 թվականին, մեր քաղաքական թիմի անդամը կալանավորված էր կոռուպցիոն մեղադրանքով։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ, սա վկայում է, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս։ Ես հաստատում եմ, որ Հայաստանում եւկարգային կոռուպցիա չկա, որովհետև եթե լիներ, էդ բացահայտումները չէին լինի։

Որովհետև էդ եւկարգային կոռուպցիան պետք է նշանակեր, որ ես դրա մեջ փայ ունեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել, մենք խոսում ենք տեսական իրավիճակների մասին, որոնք դեռ դատարաններում կքննվեն, կհիմնավորվեն։ Չնայած, իմ համոզմունքն այն է, որ այսօր իրավական եւկարգում պատասխանատվությունը այնքան մեծ է, որ որևէ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնի, ու հորինված գործ հարուցի։

Այս շենքում լինելու ամենամեծ թերությունն այն է, որ երբեմն հնարավոր չի լինում կամ շատ դժվար է լինում կյանքին նայել դրսի  հայացքից։ Բայց ես բազմիցս եմ ասել, որ ՀՀ–ում հնարավոր չէ որևէ մեկի դեմ գործ սարքել, բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք առաջնորդվում ենք արժեքներով։ Բացի այդ, այսօր իրավապահ, դատական կարգը ղեկավարում են մարդիկ, որոնք սկզբունքային են, ու նրանց գործունեության պայմաններում հնարավոր չի լինի որևէ մեկի վրա գործ սարքել։ Նախ այդ հրահանգը չի լինի, հետո էլ էդ հրահանգը լինի էլ, կատարող չի լինի։ Մյուս կողմից էլ, երբ մենք ասում ենք բոլորը հավասար են օրենքի առաջ, սա նշանակում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

  • Կիսվել: