կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թող շարունակեն զարգանալ և ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը

Թող շարունակեն զարգանալ և ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով: Թող գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման և նոր ձեռքբերումների տարի:

Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային և կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող շարունակեն զարգանալ և ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

Կրկին շնորհավորելով Ռոշ Հաշանայի տոնի առիթով՝ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն և բարձր տրամադրություն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: